Կանադայի քաղաքացի Սառա Մաքայվերը, որն այս տարի ձերբակալվել էր Չինաստանում, տուն է վերադարձել, գրում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով «Գլոբալ Նյուսին»:

«Կանադայի ԱԳՆ կարող է հաստատել, որ Կանադայի քաղաքացին, որն այս տարի ձերբակալվել էր Չինաստանում, ազատ է արձակվել եւ տուն է վերադարձել: Գաղտնիության մասին օրենքի դրույթների համաձակն, այլ լրացուցիչ տեղեկատվություն չի կարող բացահայտվել», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Նախարարությունում նաեւ հաստատել են, որ Մաքայվերը ձերբակալվել է աշխատանքի թույլտվության խնդիրների պատճառով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սառա Մաքայվերը վարչական պատժի էր ենթարկվել ապօրինի կերպով աշխատանքի ընդունվելու համար:

Նրա կալանավորումից հետո Չինաստանում Կանադայի եւս երկու քաղաքացիներ կալանավորվել էին՝ նախկին դիվանագետ Մայքլ Կովրիգը եւ ձեռնարկատեր Մաքյլ Սպավորը՝ Չինաստանի ազգային անվտանգությանը վնաս հասցնելու մեղադրանքով:

Չինաստանում կանադացիների ձերբակալությունից առաջ կալանավորվել էր Huawei-ի ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուն, որին ԱՄՆ-ն մեղադրում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի խախտման մեջ:

Ավելի ուշ Կանադայի դատարանը 7.5 մլն դոլար գրավի դիմաց ազատել էր նրան: