Բանգլադեշի իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցները՝ փորձելով զսպել բռնությունը համընդհանուր ընտրությունների նախօրեին, որոնք, ինչպես սպասվում է, թույլ կտան վարչապետ Շեյխ Հասինային հաղթել ընտրություններում ռեկորդային՝ չորրորդ ժամկետի համար։
Բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ իշխանությունները գործի կդնեն մոտ 600 հազար ոստիկանների, զինվորականների եւ ուժային այլ կառույցների աշխատակիցների կիրակի օրը կայանալիք քվեարկության նախօրեին։ Նրանք ապահովելու են մոտավորապես 40 հազար ընտրատեղամասերի անվտանգությունը, տեղեկացնում է AFP-ը։
Ընտրությունների նախօրեին երկրում բողոքի ալիք է բարձրացել, որի արդյունքում զոհվել է 13 մարդ, մոտ հազար հոգի վնասվածքներ է ստացել Հասինայի իշխող Ավամի լիգ կուսակցության կողմնակիցների եւ Բանգլադեշի նացիոնալիստական ընդդիմադիր կուսակցության (ԲՆԿ) ակտիվիստների միջեւ բախումների ժամանակ։





























