Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է ռուս-բելառուսական հարաբերությունների խնդրահարույց հարցերի որոշման համար հետագա աշխատանքների անհրաժեշտությունը։ Այդ մասին նա հայտարարել է այսօր Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

«Ես կատակեցի, որ ձանձրացրել ենք միմյանց։ Երեւի երբեք միմյանց ձանձրացնել չենք կարող, քանի որ կան հարցեր, որոնք պետք է քննարկել։ Դա մեր աշխատանքն է։ Իսկապես, մենք անցյալ անգամ պայմանավորվել էինք, որ լրջորեն կխոսենք ծանր անցավոր աշխարհում մեր հետագա գոյատեւման մասին»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդը։

Վլադիմիր Պուտինը հանդիպման սկզբում նույնպես նշել է, որ սա կարճ ժամանակահատվածում բելառուսական պետության առաջնորդի հետ արդեն երկրորդ հանդիպումն է։ «Ինչպես արդեն պայմանավորվել ենք, մենք ստեղծում ենք աշխատանքային խումբ՝ տնտեսության ոլորտում մեր կապերի հետագա զարգացման եւ այլ հարցերով։Կաշխատենք նաեւ Միութենական պետություն ստեղծելու մեր ծրագրերի զարգացման Ձեր աառաջարկի ուղղությամբ։ Առաջարկում եմ այսօր էլ հենց խոսել այդ մասին։ Հստակեցնենք, թե ինչպես է շարունակվում աշխատանքն այն ուղղությամբ, որի շուրջ մենք նախորդ հանդիպմանը պայմանավորվել ենք»,- ասել է Պուտինը։