Ջերեմի Կլարկսոնը նշել է ավտոմեքենաների իր Թոփ-5-ը, որոնցով նա երթեւեկել է 2018 թվականին: Նա ընտրություն է կատարել 28 ավտոմեքենաների միջեւ, որոնք նրան ներկայացրել էր Sunday Times-ը, գրում է Car.ru-ն:
Առաջին տեղը Կլարկսոնը տվել է Lamborghini Huracan Performante սուպերքարին: Այս մեքենան լրագրողի կողմից ստացել է առավելագույն 5 աստղ: Նա անվանել է այն տարվա մեքենա: Հատկանշական է, որ անցյալ տարի նախնական տարբերակում Կլարկսոնն այս մեքենան գնահատել է 4 աստղ:
Երկրորդ տեղում է Porsche 911 GT2 RS-ը: Այս մեքենան Կլարկսոնի կողմից նույնպես ստացել է 5 աստղ, ընդ որում նա նշել է, որ երբեք չի եղել 911-ի երկրպագու, սակայն այս մոդելը նա իսկապես հավանում է:
Երրորդ տեղը լրագրողը հատկացրել է Alpina B5-ին: Այն ստացել է 4 աստղ, իսկ հեղինակը նշել է, որ այն «գրեթե իդեալական» է:
Վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում է Aston Martin Vantage-ը: Այն գնահատվել է 4 աստղ: Ինչպես 911-ի դեպքում, Կլարկսոնը Vantage-ի երկրպագում եւս երբեք չի եղել, սակայն 2018 թվականին գնահատել է դրա որակները:
Վերջին հորիզոնականում է Bentley Continental GT-ը: Continental GT-ի նոր տարբերակն արժանացել է 4 աստղի եւ Կլարկսոնի կողմից գովասանքի:





























