Իսրայելի Բեյթ Շեն քաղաքի բնակչուհին զբոսանքի ժամանակ տղամադու քարե գլուխ է հայտնաբերել, որը, պարզվել է, հռոմեական ժամանակաշրջանի երկու կիսանդրիներից մեկն է։ Դրանց տարիքը շուրջ 1,7 հազար տարի է կազմում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Իսրայելի հնությունների վարչության հնագետներին։
Արձանները գտնվել են Բեյթ Շենում՝ Հորդանանի հովտում գտնվող քաղաքում, որտեղ հնագիտական էքսպեդիցիա է անցկացվել։
Սակայն այդպիսի գտածոյի նրանք առաջին անգամ են հանդիպում։ Մասնագետները գտածոն թվագրում են ուշ հռոմեական ժամանակաշրջանին (մեր թվարկության III-IV դարեր), նշված է հաղորդագրությունում։
Հնությունների վարչության գողությունների կանխման բաժնի պետի տեղակալ Էյթան Քլյանի խոսքով՝ անհայտ վարպետը կարողացել է քարին փոխանցել յուրահատուկ դեմք, սանրվածք ու հագուստի մանրամասներ։





























