Հայ բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին նվիրված լիամետրաժ վավերագրական ֆիլմի նկարահանումների համար հատկացվել է լրացուցիչ 30 մլն դրամ (մոտ 83 հազար դոլար՝ խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 5-ի նիստում։ Ֆիլմի ստեղծման համար ավելի վաղ արդեն հատկացվել էր ավելի քան 25,9 մլն դրամ։

Ֆիլմում կներկայացվեն Տերյանի կյանքի տարբեր դրվագները, ինչպես նաև հայ գրականության և պատմության անհայտ էջերը։ Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2027 թվականին։