Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր չէ հրաժարական տալ, եթե նրան կոռուպցիայի մեղադրանք ներկայացնեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Իսրայելի i24 News հեռուստաալիքին:
Դեկտեմբերի սկզբին ոստիկանությունը գլխավոր դատախազությանը առաջարկել էր մեղադրանք ներկայացնել Նեթանյահուին եւ նրա կնոջը՝ Սառային երկրի խոշորագույն հեռահաղորդակցային «Բեզեկ» ընկերության ղեկավարության հետ նրանց հարաբերությունների մասին գործի հետաքննության արդյունքներից հետո:
«Ես մտադիր չեմ հրաժարական տալ», - Բրազիլիայում մամուլի ասուլիսին ասել էր Նեթանյահուն, ուր ժամանել էր ընտրված նախագահ Ժոզե Բոլսոնարուի երդմնակալությանը:
Հեռուստաալիքը նշում է, որ մեղադրանքների ներկայացման դեպքում վարչապետը պարտավոր է հրաժարական տալ միայն այն դեպքում, եթե նրա բողոքարկման ռեսուրսը սպառված կլինի:
Նեթանյահուն որպես կասկածյալ ներառված է նաեւ երկու այլ քրեական գործերում, որոնք ոստիկանությունը արդեն փոխանցել է դատախազությանը՝ խորհուրդ տալով նույն մեղադրանքները ներկայացնել՝ կաշառակերություն, խարդախություն եւ վստահության չարաշահում:
Բոլոր դեպքերում վարչապետը պնդում իր անմեղության մասին, վստահություն հայտնում, որ իր դեմ հետաքննություններն անարդյունք կավարտվեն եւ խոստանում է դեռ երկար տարիներ կառավարել երկիրը:





























