Հոնդուրասը Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կվարի Երուսաղեմում դեսպանատուն բացելու նպատակով, հայտնում է Reuters-ը:

Բրազիլիայի աջ նախագահ Ջեր Բոլսոնարոյի երդմնակալության նախաշեմին Բրազիլիայի մայրաքաղաքում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթայահուն եւ Հոնդուրսաի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսը:

Նրանք պայմանավորվել են հանդիպումներ անցկացնել յուրաքանչյուր երկրի մայրաքաղաքում «Տեգուսիգալպում եւ Երուսաղեմում դեսպանատներ բացելու մասին որոշում ընդունելու գործընթացն առաջ մղելու համար», ինչպես նաեւ «քաղաքական հարաբերություններն ու Հոնդուրսաի հետ համագործակցության համակարգումն ամրապնդելու համար», նշված է երկրների համատեղ հայտարարության մեջ: