ԱՄՆ-ն կշարունակի Իսրայելի հետ աշխատել Սիրիայի հարցով եւ հակազդել Իրանին, չնայած տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է Բրազիլիայի մայրաքաղաքում երկրի նախագահի երդմնակալության ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո, փոխանցում է The Hill-ը:
Պոմպեոն առաջին անգամ հրապարակային մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին՝ հայտարարելով, որ դա «ոչ մի կերպ չի փոխի այն, ինչի շուրջ վարչակազմն աշխատում է Իսրայելի հետ»: ««Իսլամական պետության» դեմ արշավը շարունակվում է, եւ նույն կերպ շարունակվում են իրանական ագրեսիային հակազդելու մեր ջանքերը եւ մեր հանձնառությունը Մերձավոր արեւելքում կայունության ապահովմանը եւ Իսրայելի պաշտպանությանը, ինչպես եղել է մինչեւ այս որոշման ընդունումը»,- նշել է նա:
Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը բարձր է գնահատել «այն միանշանակ ուժեղ աջակցությունը», որը Պոմպեոն ցույց է տվել «Սիրիայի դեմ ինքնապաշտպանության Իսրայելի ջանքերին»:





























