Կոնգոյի կառավարությունը դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների սպասմամբ ամբողջ երկրում անջատել է համացանցը եւ SMS ծառայությունները, փոխանցում է Reuters-ը:

Ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխող կոալիցիան հայտարարել են ընտրությունների բուռն օրվանից հետո հաղթանակի ճանապարհին գտնվելու մասին, մինչդեռ մեծ թվով կոնգոյացիներ չէին կարողացել քվեարկել Էբոլայի բռնկման, կոնֆլիկտի եւ նյութատեխնիկական խնդիրների պատճառով:

Երկրի նախագահի ավագ խորհրդական Ջոզեֆ Կաբիլան հայտարարել է, որ համացանցը եւ SMS ծառայություններն անջատվել են համացանցում «կեղծ արդյունքներ» տարածել սկսելուց հետո հասարակական կարգի պահպանման համար:

Անջատված է նաեւ Radio France Internationale-ի (RFI) ազդանշանը, որը Կոնգոյում ամենատարածված լրատվական աղբյուրն է, իսկ կառավարությունը հետ է կանչել RFI-ի հավատարմագրված գլխավոր թղթակցին:

Սպասվում է, որ ընտրությունների արդյունքները կհրապարակվեն հունվարի 6-ին: