Renault-Nissan-Mitsubishi ավտոմոբիլային դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնը Տոկիոյում առաջիկայում դատարանի առջեւ կկանգնի, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով  Reuters-ին:

Նշվում է, որ դա տեղի կունենա հունվարի 8-ին: Դատական նիստի ժամանակ նրան մեղադրանքներ կներկայացվեն:

Հաղորդվում է, որ Կառլոս Գոնը մտադիր է ներկայանալ լսումներին:

Ավելի վաղ նշվում էր, որ Տոկիոյի դատարանն ազատ կարձակի Nissan-ի նախկին ղեկավարի ենթադրյալ հանցակցին:

Կառլոս Գոնը կալանավորվել էր նոյեմբերի 19-ին՝ եկամուտները նվազեցնելու կասկածանքով: Նա ֆինանսական հաշվետվություններում չէր ներառել չհայտարարագրված միջոցները, որոնք պետք է վճարվեին ընկերության ղեկավարին որպես հանգստյան օրերի նպաստ: Ավելի ուշ՝ դեկտեմբերի 10-ին, նույն մեղադրանքով նա նորից կալանավորվել էր: