Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին, ով Tesla Space X ընկերության հիմնադիրն է չինական «գրին քարտ» են առաջարկել՝ արտոնություն, որից օգտվում են մի խումբ էլիտար օտարերկրացիներ, այդ թվում՝ Նոբելյան մի քանի մրցանակակիրներ եւ NBA-ի նախկին աստղ՝ հայտնում է AFP-ն։
Մասկը Չինաստանում մասնակցում է Tesla-ի առաջին արտասահմանյան գործարանի բացմանը, որը նրան հնարավորություն կտա ավտոմեքենաները ուղղակիորեն վաճառել էլեկտրամոբիլների խոշորագույն շուկայում։
Գործարարը հանդիպել է վարչապետ Լի Կեցյանի հետ, եւ նրանք քննարկել են Tesla-ի ծրագրերը Չինաստանում։ «Ես սիրում եմ Չինաստանը եւ ուզում եմ հաճախ լինել այստեղ,- ասել է Մասկը, ինչին ի պատասխան՝ Կեցյանը նշել է, որ Մասկին կարող են չինական «գրին քարտ» տրամադրել։
China Daily պետական թերթի տվյալների համաձայն՝ Չինաստանում մշտական ապրելու իրավունք ունեցող արտասահմանցիների թիվը 2016թ․ անցել է 10 000-ից։
Tesla-ի նոր գործարանը տարեկան 500 000 ավտոմեքենա կարտադրի։





























