Tesla-ն էլեկտրամոբիլի անվտանգության համակարգը կոտրելու դիմաց Model 3 է խոստացել։

Tesla ընկերությունը խոստացել է Model 3 էլեկտրամոբիլ նվիրել ցանկացած մարդու, ով դրա ծրագրային ապահովման մեջ խոցելիություն կհայտնաբերի կամ կկոտրի անվտանգության համակարգը՝ հայտնում է Bloomberg-ը։

Խոսքը հաքերային Pwn2Own ամենամյա մրցույթի մասին է, որ անցկացվում է CanSecWest տեղեկատվական անվտանգության հարցերով համաժողովի շրջանակներում։ Մրցույթի ընթացքում մասնակիցները խոցելիություն են փնտրում բրաուզերներում եւ ծրագրերում։ Այս տարի մրցույթում առաջին անգամ հայտնվել է ավտոմոբիլային անվանակարգ։