ԱՄՆ-ում վաճառքի է հանվել ջարդուխուրդ եղած Lamborghini Urus։ Չնայած սպորտային մեքենայի տխուր վիճակին՝ տերն ակնկալում է $115 հազար ստանալ, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Copart կայքի հայտարարությանը։

Հայտարարության հեղինակը չի տեղեկացրել վթարի բոլոր մանրամասների մասին, բայց, դատելով լուսանկարներից, կարելի է ենթադրել, որ հարվածը ստացել է առջեւի մասը։ ՃՏՊ արդյունքում տուժել են բամփերը, թափքը, շարժիչի սառեցման համակարգը, առջեւի անիվների կախոցը, ինչպես նաեւ անվտանգության բարձիկները, չի բացառվում, որ վնասված է նաեւ շարժիչը։

Հայտնի չէ նաեւ մեքենայի վերականգնման արժեքը, բայց այն կարող են գնել ինչ-որ թյունինգ-նախագծի համար։