Շվեդիայի տրանսպորտային գործակալությունը Tesla ընկերությանը սպառնում է կես տարով արգելել երկրում իր ավտոմեքենաների վաճառքը, փոխանցում է IXBT-ը:
Աղբյուրը չի բացատրել լիարժեք պատճառները, քանի որ ինքն էլ, հավանաբար, դրանք ամբողջությամբ չի հասկացել, բայց էությունն այն է, որ շվեդական կարգավորողը պահանջներ ունի ավտոպիլոտի օդում գործառույթի թարմացման հնարավորության վերաբերյալ:
Ի՞նչն է կարգավորողին հատկապես մտահոգում՝ պարզ չէ, բայց նա կարծում է, որ նման հնարավորությունը հակասում է երկրի օրենսդրությանը: Հնարավոր է՝ բանն այն է, որ նման յուրաքանչյուր թարմացումը պետք է համապատասխան թույլտվություն ստանա առանձին, սակայն սա միայն ենթադրություն է: Ընդ որում՝ գործառույթը վաղուց է հայտնի, իսկ պահանջներն առաջացել են միայն հիմա:




























