ՄԱԿ-ում Լիբիայի մշտական ներկայացուցիչ Աբդուրրահման Մոհամմեդ Շալգամը հրապարակայնորեն կոչ է արել Մուամար Քադաֆիին «հանգիստ թողնել լիբիացիներին», եւ իր համաձայնությունն է տվել պատժամիջոցներ կիրառել Լիբիայի ղեկավարության նկատմամբ, հաղորդում է BBC-ն։

Նախկինում Լիբիայի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Շալգամի խոսքով, ինքը ՄԱԿ-ում ներկայացնում է ոչ թե Քադաֆիին, այլ Լիբիան եւ նրա ժողովրդին:

Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Շալգամի տեղակալ Իբրահիմ Դաբաշինը։