ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության մասին հռչակագիրը, հայտնել է Ամերիկայի առաջնորդի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Երբ Սպիտակ տան բակում Թրամփը հայտնում էր լրագրողներին փաստաթուղթը ստորագրելու մտադրության մասին, Սանդերսը Twitter-ում հրապարակել է նախագահի լուսանկարն Օվալաձեւ սենյակում՝ սեղանի շուրջ:

«Նախագահը ստորագրում է արտակարգ դրության ազգային ռեժիմի մասին հռչակագիրն ազգային անվտանգության շուրջ եւ հարավային սահմանին հումանիտար ճգնաժամի դեմ պայքարի համար»,-գրել է Սանդերսը: