Ժնեւում կայացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 16-րդ նստաշրջանի բացումը:

Նստաշրջանի ընթացքում պատվիրակները քննարկելու են մարդու իրավունքները Իրանում, Հյուսիսային Կորեայում, Մյանմայում, Կոլումբիայում եւ Կիպրոսում, Ղրղըզստանին հատկացվելիք տեխնիկական օգնությունը, նաեւ լսվելու են հատուկ զեկուցողների եւ փորձագետների զեկույցները:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում ներկայացվելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ամենամյա զեկույցը: