ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը, Եմենի իշխանություններին նախազգուշացրել է ուժ չկիրառել ցուցարարների դեմ, նա նաեւ կոչ է արել կառավարությանը՝ պաշտպանել ցուցարարների եւ լրագրողների շահերը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք ականատես եղանք միջազգային նորմերի խախտումների, որի հետեւանքով իշխանությունները  արժանացան  ցուցարարների դժգոհությանն ու ցասումին»,-ասել է Փիլեյը։

«Իշխանությունները պետք է ազատ արձակեն խաղաղ ցույցերի մասնակիցներին,  ապահովեն իրավապաշտպանների եւ  լրագրողների անվտանգությունը,  նրանց աշխատանքը շատ կարեւոր է»,- ասել է նա ու ընդգծել, որ անվտանգության պատասխանատուները պետք է հասկանան որ իրենց գործողությունները   վերահսկվում են, եւ ամեն մեկն էլ կարող է անձնական պատասխանատվության ենթարկվել։