Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Կոտայքի մարզային վարչության, Նոր Նորքի բաժնի եւ Աբովյանի քննչական բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Ջրվեժ գյուղի մի տնից գողություն կատարելու կասկածանքով, ապրիլի 3-ին, ժամը 14.40-ին, նշված տնից Կոտայքի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արայիկ Բ.-ին՝ իր վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայով, եւ 1990 թ. ծնված Էրիկ Մ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 23.45-ին, տուժողից ընդունվել է հաղորդում, որ ապրիլի 2-ի ժամը 14.00-ից ապրիլի 3-ի ժամը 20.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված գործիքով ննջասենյակի եվրոպատուհանը բացելով, մտել են ներս, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են:

Արայիկ Բ.-ն եւ Էրիկ Մ.-ն ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին եւ ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն:

***

Մարտի 19-ի երեկոյան ոստիկանության Կոտայքի բաժնում Առինջ գյուղի մի բնակչից ահազանգ էր ստացվել, որ իր տնից գողություն է կատարվել:

Հարմարեցված գործիքով բացել էին պատշգամբի դուռը, տնից գողացել դյուրակիր համակարգիչ ու ոսկյա իրեր:

Ձեռնարկված համալիր որոնողական աշխատանքների արդյունքում պարզվեց, որ նշված գողությունը կատարել է Արայիկ Բ.-ն:

Նախաքննությունը շարունակվում է: