Ապրիլի 3-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ ապրիլի 3-ի ժամը 14.00-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով իրենց տնից գողացել են որդու արծաթե մատանին, ձեռքի ժամացույցը եւ հիշողության կրիչներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 19.25-ին, Նոր-Արեշի 4-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Վոլոդյա Ա.-ին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են արծաթե մատանին, ձեռքի ժամացույցը եւ հիշողության կրիչները:

Վոլոդյա Ա.-ն ձերբակալվել է:

Գողոնը առգրավված է:

Կատարվում է քննություն: