Շիրակի մարզում, ապրիլի 2-ին, 17-ամյա Ալլա Չ.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա փետրվարին իրենց քաղաքում գործող պարային համույթի հանդերձարանում իր պարային զուգընկեր Էդգար Ս.-ն իր կամքին հակառակ հանդերձարանում սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ինչի հետևանքով ինքը հղիացել է։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Ալլա Չ.-ն ոստիկաններին հայտնել է, որ նախկինում չի դիմել նրանց, քանի որ Էդգար Ս.-ն խոստացել էր իր հետ ամուսնանալու է։

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են տարածքային քննչական վարչություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Էդգար Ս.-ին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։