«Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ ոստիկանության եւ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության միջեւ հարաբերությունները վերջին շրջանում լարվել են: Պատճառը ՀՀ ոստիկանության նախաքնական վարույթում գտնվող մի քանի քրեական գործերի ամբողջական բացահայտման համար նախատեսված օպերատիվ գործողությունների մասին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի` նշված քրեական գործերով բանտարկյալներին իրազեկելու փաստն է:
«Մեզ հաջողվեց պարզել, որ նախատեսված օպերատիվ գործողությունները տապալվել են, քանի որ ՔԿ հիմնարկի անվտանգության բաժնի աշխատակիցները սպասվող գործողության մասին տեղեկացրել են կալանավորներին»,-գրում է թերթը:





























