Եգիպտացի քրիստոնյաները՝ ղպտիները, մարտի 8-ի երեկոյան Կահիրեում բողոքի մի քանի ակցիաներ են անցկացրել, որոնք վերաճել են բախումների եւ անկարգությունների։
Եգիպտացի քրիստոնյաները արդեն երրորդ օրն է բողոքի ցույցեր են անում։
Մարտի 8-ին շուրջ 2 հազար ղպտի ցուցարարները դուրս են եկել Կահիրեի ամենամեծ ավտոմայրուղիներից մեկի վրա եւ քարեր նետել ավտոմեքենաների ուղղությամբ։ Միջադեպին զոհ է դարձել 11 մարդ, 110-ը վիրավորվել են։
Ղպտիների ցույցերի պատճառ է դարձել քրիստոնյա երիտասարդի եւ մահմեդական կնոջ միջեւ սիրավեպը։
Մահմեդական հասարակության ներկայացուցիչները հավաքվել են եկեղեցու մոտ, որպեսզի իրենց բողոքը հայտնեն երիտասարդ ղպտիի արարքի դեմ։ Ավելի ուշ մի քանի մարդ մտել են եկեղեցի եւ հրդեհել այն։
Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհրդի ղեկավար Հուսեյն Թանթավին հրահանգել է վերականգնել եկեղեցին եւ այն նախապատրաստել Պասի տոնակատարությանը։



























