«Մեծ ութնյակի» երկրներին չի հաջողվել համաձայնության գալ Լիբիա հնարավոր ռազմական ներխուժման վերաբերյալ, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն «Եվրոպա-1» ռադիոկայանի եթերում:

Ժյուպեի խոսքով, իրեն չի հաջողվել համոզել նման ներխուժման անհրաժեշտությունը «ութնյակի» երկրների արտգործնախարարներին, որոնք նախօրեին ժամանել էին Փարիզ:

ԱԳ նախարարները համաձայնվել են քննարկումներ սկսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եւ բանաձեւ ընդունել` Լիբիայի ղեկավարության վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, անցած շաբաթ Նիկոլա Սարկոզին ճանաչել է Լիբիայի ապստամբների Ազգային խորհւորդը, եւ խստացել էր դեսպան ուղարկել Բենղազի: Դրանից հետո Լիբիայի կառավարությունը անորոշ ժամանակով դադարեցրել էր հարաբերությունները Ֆրանսիայի հետ: