Օրերս «Econews.am» բնապահպանական կայքում հրապարակվել էր «Ահազանգ. վայրի բնությունից բռնված գիշատիչ թռչուններն ազատ վաճառքի առարկա» վերնագրով հոդվածը, ըստ որի՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Մհեր Աղաջանյանը վաճառում է բու տեսակի թռչուն՝ 1 հատը 10.000 դրամով եւ ասում, որ այն բռնել է անտառներից:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մհեր Աղաջանյանը հրավիրվել է բաժին, որտեղ բացատրություն է տվել, որ մայիսի 22-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց բակում գտնվող կիպարիս տեսակի ծառի տակ հայտնաբերել է ծառի վրա գտնվող թռչնի բնից ընկած 2 հատ բվի ձագ, եւ իր անվամբ գրանցված կայքէջում վաճառքի հայտարարություն է տեղադրել՝ բուի յուրաքանչյուր ձագի համար սահմանելով 10.000 դրամ գին:
Սակայն մայիսի 24-ին համացանցում կարդալով «Հայկական բնապահպանական ճակատ» խմբի քննարկումներն իր հայտարարության վերաբերյալ, եւ գիտակցելով իր արարքի լրջությունը՝ նույն օրը թռչուններին բաց է թողել բնության գիրկը՝ նշված գործընթացը տեսանկարահանելով բջջային հեռախոսով:
Նախապատրաստվում են նյութեր:
Ահազանգ. Վայրի բնությունից բռնված գիշատիչ թռչունները՝ ազատ վաճառքի առարկա (ֆոտո)





























