Մայիսի 31-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ձորաղբյուր գյուղի 2003 թվականին ծնված բնակիչը գողություն է կատարել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացատրական աշխատանքների արդյունքում, նույն օրը, ժամը 12.30-ին, անչափահասը ներկայացել է Գառնիի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն։
Ըստ նրա հայտնածի, ապրիլի 12-ին Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի առանձնատներից մեկի նկուղից գողացել է ավտոմեքենայի 2 ուժեղացուցիչ-բարձրախոս։ Ապրիլի 15-ին էլ, նույն նկուղից գողացել է չմուշկ եւ հեծանիվ:
Գողոնն առգրավվել է:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:





























