Մայիսի 31-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում բնակարանաից կատարված գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները պարզել են, որ մայիսի 30-ին, ժամը 13.55-ին, անհայտ անձը օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, բնակարանի նախասրահի պահարանին դրված պայուսակից գողացել է տանտիրուհու դրամապանակը, որի մեջ եղել է վարորդական իրավունքի վկայական, նույնականացման, սոցիալական, զեղչային եւ կուտակային քարտեր:

Արաբկիրի ոստիկանության քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներն իրացնելով եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 16.30-ին բաժին են ներկայացել մայրաքաղաքում ապրող՝ 65-ամյա Լիգիա Մ․-ին, որը տվել խոստովանական բացատրություն։

Գողոնը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր: