Հրշեջ ստորաբաժանումները վերացնում են Նիժնի Նովգորոդի մոտ գտնվող ձեռնարկությունում ծագած հրդեհը, որտեղ տեղի է ունեցել բարձր բարդության պայթյուն, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԻՆ ԳՎ-ին։

«Հրդեհը բարձր՝ երրորդ կարգի բարդության է։ Ընդգրկել է 100 քառակուսի մետր տարածք։ Ավերվել է վարչական շենքը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա չի ճշտել, թե կան արդյոք տուժածներ։