29 մարդ վնասվել է հրդեհի հետեւանքով, որը բռնկվել է Բոսնիայի Վելիկա Կլադուշա քաղաքի միգրանտների ճամբարում, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
Տարածաշրջանային ոստիկանության մամուլի քարտուղար Ալե Սիլիյդեդիչը տեղեկացրել է, որ վնասվածքներ ստացածներին տեղափոխել են հիվանդանոց։
Ճամբարում ապրում է 500 միգրանտ։
Հրդեհը մարելու համար դեպքի վայր են ժամանել հրշեջ բրիգադներ։
Ինչպես նշում է գործակալությունը՝ հղում կատարելով երկրի անվտանգության ծառայություններին, անցած տարի Ասիայից եւ Հյուսիսային Աֆրիկայից Սերբիայի եւ Չեռնոգորիայի միջով մոտ 25 հազար մարդ է եկել երկիր, եւս 600 մարդ Բալկաններ եկել է արդեն այս տարի։





























