Կալիֆորնիայի բնակչուհին, որը փորձել է Տախո լճի մոտակայքում ջրվեժի մոտ սելֆի անել, ընկել է ժայռից եւ մահացել, հաղորդում է Fox News-ը՝ ոստիկանության վրա հղումով:

Կնոջ դին հայտնաբերվել է Էմերալդ-բեյ ազգային պարկի մոտակայքում:

Կնոջ անունը դեռեւս հայտնի չէ:

«Սա տխուր հիշեցում է այն մասին, որ անհրաժեշտ է զգուշավորություն պահպանել վտանգավոր վայրերում լուսանկարվելիս»,- ասում է ոստիկանության հաղորդագրության մեջ: