Կիեւի մարզում 5-ամյա տղան գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, դեպքի վայրից հայտնում է «112 Ուկրաինա»-ն:

«Ոստիկանությունը զննել է դեպքի վայրն ու կոտրված շշեր գտել: Ականատեսների խոսքով՝ կրակոցներ են հնչել: Հնարավոր է, որ պատահաբար են կրակել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տղայի ընկերները պատմում են, որ բարձր ձայն են լսել, որից հետո տղան ընկել է գետնին: Նրանք կարծել են, թե տղան պարզապես ընկել է եւ գլուխը հարվածել քարին:

Բժիշկը հայտնել է, որ երեխայի վիճակը ծանր է: Նա միացված է արհեստական շնչառության սարքին։

Կրակոցի արդյունքում տղան գլխի շրջանում ծանր վնասվածք եւ գանգուղեղային բաց վնասվածք է ստացել: