Ամերիկացի միլիոնատեր, Orlando Solodev IT ընկերության տնօրեն և սեփականատեր 41-ամյա Շոն Մուրը Ֆլորիդայի քաղաքային խորհրդից պահանջում է փակել մասնավոր լողափը կարիքները հոգացող մարդկանց պատճառով:

Ինչպես հայտնում է USA.one-ը, Մուրի բողոքի համաձայն՝ իշխանություններն ունակ չեն վերահսկել մարդկանց պահվածքն իր առաձնատան դիմաց մասնավոր լողափում, որտեղ մարդիկ բարձր երաժշտություն են լսում, պարում են, ծխում, թմրանյութ օգտագործում, սեքսով զբաղվում և կարիքները հոգում: