Հայաստանում կներդրվի բռնության ենթարկված երեխայի նույնականացման ընթացակարգ՝ նրան պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդելու գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՝ կառավարության նոյեմբերի 5-ի նիստում։
Մասնագետների միջամտության համար տեղեկատվության աղբյուր կարող են լինել անձամբ երեխան, նրա ծնողները կամ նրանցից մեկը, օրինական ներկայացուցիչը կամ ցանկացած այլ քաղաքացի։ Միջամտության հիմք կարող են ծառայել բժշկական զննության արդյունքները կամ ցանկացած այլ տեղեկատվություն։
Որոշումն Արարատի մարզում ուժի մեջ կմտնի 2028 թվականի հունվարի 1-ից, իսկ Հայաստանի ողջ տարածքում՝ 2029 թվականի հունվարի 1-ից։ Մինչ այդ նույն գործառույթները կիրականացնի տվյալ համայնքի ներկայացուցիչը։



























