ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամին լրացուցիչ 412 մլն դրամ է հատկացվել (1,1 մլն դոլար՝ խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում։ Միջոցները կուղղվեն 2026 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի ծախսերի ծածկմանը։

Հիմնադրամը զբաղվում է սոցիալական ծառայությունների թվայնացմամբ, սոցիալական պաշտպանության և կենսաթոշակային ապահովության ոլորտում տեղեկատվական համակարգերի, տվյալների շտեմարանների և հարթակների մշակմամբ ու սպասարկմամբ։