Թափառական շունը երբեք չի հաղթի գեղեցիկ շների մրցույթում, սակայն նա դարձել է ամենատգեղ շների մրցույթի հաղթողը, հաղորդում է Associated Press-ը:
Չռված աչքերով, գզգզված շունն իր մրցանակը ստացել է ամենատգեղ շների ամենամյա 31-րդ մրցույթում:
Թափառականի տիրուհին՝ Իվոն Մորոնսը որպես մրցանակ է ստացել «Today» շոուին մասնակցելու հնարավորություն, 1500 դոլար, որոնք նա կծախսի կենդանիների ապաստանի համար, ինչպես նաեւ ռոթվայլերի չափի հուշաքանդակ:





























