Կրոնական կենտրոնները դեռեւս հարձակումների համար խոցելի թիրախներ են մնում, եւ միջազգային կառույցները կարող են փորձել «երկպառակություն սերմանել»՝ օգտագործելով համացանցը, իրավապահ մարմինների եւ կրոնական առաջնորդների ներկայացուցիչների հետ հանդիպմանը  զգուշացրել է ՀԴԲ-ի ներկայացուցիչը, հաղորդում է ABC News-ը:

ՀԴԲ ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ կրոնական առաջնորդներին կոչ է արել այդ տեղեկատվությամբ կիսվել ԱՄՆ իշխանությունների հետ եւ ապագայի ռազմավարական ծրագիր մշակել անվտանգության ապահովման համար:

 «Դուք պետք է մտածեք դրա մասին հաջորդ վեց ամիսներին: Դուք պետք է մտածեք այդ մասին հաջորդ տարի: Այն մասին, թե ինչպիսին կլինեն Իրանի եւ «Հըզբալլահի» հետ շահագրգիռ  միջազգային խաղացողների հետ հակամարտության հետեւանքները», - ասել է նա: