Գերմանիայի դաշնային ավտոտրանսպորտային գերատեսչությունը գերմանական Daimler ավտոարտադրողին պարտավորեցրել է 60 000 Mercedes-Benz GLK 220 CDI հետ կանչել՝ 2012-2015 թթ. թողարկված դիզելային շարժիչներով, հաղորդում է DW-ը՝ հղում անելով Bild ամսագրին:

Այդ տեղեկությունը նույն օրը հաստատել է Daimler կոնցեռնը:

Գերմանական ավտոտրանսպորտային գերատեսչության տեղեկություններով՝ ավտոարտադրողը տվյալ սպորտային մոդելի ստեղծման համար ծրագրային ապահովում է օգտագործել, որը թույլ է տվել նվազեցնել արտանետման գազերում վնասակար նյութերի պարունակության ցուցանիշը:

Daimler-ը հերքում է մեղադրանքներն ու մտադիր է իրավաբանական միջոցներ ձեռնարկել՝ խարդախության մեղադրանքի դեմ պաշտպանության համար:

Գերատեսչությունը նախաձեռնել է տվյալ գործի նախնական հետաքննությունը, քանի որ 2018 թվականի կեսերից արդեն ստացել է տեղեկությունն այն մասին, որ Daimler-ը OM 651 տեսակի շարժիչի թեստերի արդյունքները կեղծում է:

Իր հերթին, Daimler-ում հայտնել են, որ պատրաստ են համագործակցել քննության հետ եւ ստուգումներ անցկացնել: