Ճապոնական Nissan ընկերությունը շոտլանդական Mackie’s of Scotland պաղպաղակ արտադրող ընկերության հետ միասին պաղպաղակի համար էլեկտրական ֆուրգոն է ստեղծել, գրում է Motor-ը:

Պաղպաղակների համար ֆուրգոնների մեծ մասը դիզելային շարժիչ ունեն, որով աշխատում է նաեւ սառցարանը, որի պատճառով ավտոմեքենան միացված է մնում: Դա հանգեցնում է վնասակար արտանետումների մեծ քանակին: Մեծ Բրիտանիայի որոշ քաղաքներում մտադիր են արգելել նման ավտոմեքենաները:

Nissan-ը տվյալ խնդրի լուծումը գտել է՝ առանց գնի բարձրացման եւ վնասակար արտանետումների կրճատմամբ:

Nissan e-NV200 Ice Cream Van ֆուրգոնի նախատիպը կառուցվել է e-NV200 կոմերցիոն էլեկտրոմոբիլի հիմքով, որի շարժիչը ժամում  40 կՎտ է ստանում:

Ice Cream Van-ը կարող է մինչեւ 200 կմ ճանապարհ անցնել: Պաղպաղակը վաճառվում է հատուկ խցից, վաճառողը ընդ որում կանգնած է ավտոմեքենայի կողքը, այլ ոչ թե ներսում:

Պաղպաղակի համար կարելի է վճարել նաեւ բանկային քարտով կամ սմարթֆոնով տերմինալի միջոցով: Բացի այդ, ֆուրգոնի վրա կա կոճակ, որը որոշում է տեղանքը What3Words հավելվածի օգնությամբ: