ԱՄՆ-ը Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի դադարեցումից հետո ոչ միջուկային հրթիռներ եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր կկիրառի՝ ՌԴ թեւավոր հրթիռներից պաշտպանության համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ-ը, մնալով ՓՄՀՀՊ-ի պայմանագրում, սկսել է հետազոտություններ՝ կապված սովորական, ոչ միջուկային հրթիռների հետ, որոնք կարող են օգտագործվել ՌԴ կողմից սպառնալիքի դեպքում: Եվ, իհարկե, մեզ անհրաժեշտ է ՀՀՊ, որպեսզի լուծենք ռուսական թեւավոր հթրիռների սպառնալիքի խնդիրը»,- հայտարարել է նա:





























