Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը Ճապոնիայի Օսակա քաղաքում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի առեւտրային պատերազմի դադարեցման պայմանները, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով չինացի պաշտոնյաներին:

Պեկինում, մասնավորապես, պնդում են, որ ԱՄՆ-ը պետք է չեղարկի չինական Huawei տեխնոհսկայի դեմ սահմանափակումները, հաղորդում է Reuters-ը:

Բացի այդ, ԱՄՆ-ը, համաձայն Չինաստանի պայմանների, պետք է չեղարկի մաքսատուրքերն ու դադարի Պեկինին ստիպել ավելի շատ ամերիկյան արտադրանք գնել, քանի խոստացել էր դեկտեմբերին:

South China Morning Post պարբերականն ավելի վաղ հայտնել է, որ ԱՄՆ-ը ու Չինաստանն առեւտրային վեճի նախնական դադարեցման շուրջ համաձայնության են հասել՝ G20-ի գագաթնաժողովի նախաշեմին: