Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները երկարաձգվել են մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը, հաղորդում է DW-ը՝ հղում անելով ԵՄ Խորհրդի հայտարարությանը:
Սահմանափակող միջոցներն անդրադառնում են ֆինանսական, էներգետիկ եւ պաշտպանական ոլորտների, ինչպես նաեւ երկակի նշանակության ապրանքների վրա:
ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումն ընդունվել է ինֆորմացիայի հիման վրա, որը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 20-21-ը ներկայացրել են Եվրոպական խորհրդին՝ մեկնաբանելով Մինսկի համաձայնագրերի իրականացման վիճակը:
Մերկելի եւ Մակրոնի զեկույցների հիման վրա ԵԽ-ն պահանջել է անհապաղ վերսկսել բանակցային ջանքերը՝ Մինսկի համաձայնագրերի իրականացման եւ կողմերի միջեւ վստահության միջոցների կիրառման համար:
Տնտեսական պատժամիջոցները ներառում են նաեւ ԵՄ առաջնային եւ երկրորդական շուկա հասանելիության սահմանափակումը ռուսական 5 ֆինանսական հաստատությունների համար, ինչպես նաեւ զենքի առեւտրի արտահանման եւ ներմուծման արգելք ու մի շարք այլ սահմանափակող միջոցներ:





























