Պարսից ծոցի տարածաշրջանը «պատերազմի եւ խաղաղության խաչներուկում» է, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ հանդարտության եւ զսպվածության կոչ անելով, փոխանցում է «Սինհուան»:
Օսակայում G20 գագաթնաժողովի շրջանակում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Սի Ցզինպինմը նշել է, որ Չինաստանը «մշտապես խաղաղության կողմնակիցն է եւ հակազդում է պատերազմին». «Բոլոր կողմերը պետք պահպանեն հանդարտություն եւ զսպվածություն դրսեւորեն, ապրապնդեն երկխոսությունն ու խորհրդակցությունները եւ համատեղ ապահովեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»:
Պարսից ծոցում լարվածությունն աճել է այն բանից հետո, որբ Վաշինգտոնն Իրանին մեղադրել էր 6 լցանավերի վրա հարձակման մեջ: Թեհրանը մեղադրանքները հերքում է:
Անցյալ շաբաթ Իրանը խփել էր ամերիկյան անօդաչուն, որը, նրա պնդմամբ, խախտել էր երկրի օդային տարածքը: Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ անօդաչուն միջազգային տարածքում է եղել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսել էր Իրանին օդային հարվածներ հասցնել, այնուհետեւ վերջին պահին հրամանը չեղարկել էր:
Անցյալ շաբաթ Չինաստանի ԱԳ նախարարը զգուշացրել էր, որ աշխարհը Մերձավոր Արեւելքում չպետք է բացի «Պանդորայի արկղը»՝ դատապարտելով Իրանի վրա գործադրվող ԱՄՆ ճնշումը:





























