Չինաստանը նախազգուշացրել է, որ հովանավորչությունը եւ «ահաբեկումը» սպառնում են միջազգային կարգին։ Նախագահ Սի Ցզինպինը մի շարք հանդիպումներ է ունեցել G20-ի գագաթաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների նախօրեին, տեղեկացնում է AFP-ն։
Սի Ցզինպինը հանդիպել է աֆրիկացի երեք գործընկերների հետ ուրբաթ առավոտյան, G20-ի կուլուարներում, ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի, աշխարհաքաղաքական լարվածության եւ կլիմայի փոփոխության շուրջ տարակարծությունների ֆոնին։
«Բոլոր ղեկավարներն ընդգծել են, որ միակողմանի գործողությունները, հովանավորչությունը եւ «ահաբեկման» գործելակերպը խորանում են, ստեղծում լուրջ սպառնալիքներ տնտեսական գոլաբալացման եւ միջազգային կարգի համար, ինչպես նաեւ լուրջ մարտահրավերներ են զարգացող երկրների արտաքին միջավայրի առումով»,- լրագրողներին ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դայ Բինգը։
Նրա խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամափհոսան, Եգիպտոսի նախագահ Ֆաթահ աս Սիսին եւ Սենեգալի նախագահ Մակի Սալը։





























