«Ֆրանս-բրիտանա-ամերիկյան ագրեսիայի» քննարկմա նպատակով Լիբիան պահանջում է անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել։ Այս մասին ասվում է տեղական հեռուստաալիքով եթեր հեռարձակված Լիբիայի Ազգային կոմիտեի արտաքին կապերի հայտարարության մեջ։
Ջամահարիան «ինքնապաշտպանության համար» իրեն իրավասու է համարում օգտագործել նաեւ իր ռազմական ավիացիան, քանի որ, ինչպես ասված է հայտարարության մեջ, արեւմտյան դաշնակիցները իրենք են խախտել Անվտանգության խորհրդի 1973 թվականի՝ Լիբիայի վրա ոչ թռիչքային գոտի հայտարարելու մասին բանաձեւը։
Չնայած Լիբիայի կրակը դադարեցնել կոչերին, ռմբահարումներն այդ երկրի տարածքում շարունակվում են։ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել։ Հաղորդվում է, որ ամբողջությամբ փլվել է Լիբիայի առաջնորդի վարչական շենքերից մեկը;
Մեծ Բրիտանիան եւս վերսկսել է Լիբիայի տարածքի վրա հարձակումները։





























