Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հակառակորդներին սպառնացել  է բանտարկել, եթե նրանք նախաձեռնեն իր իմպիչմենտը, հաղորդում է Reuters-ը:

Դուտերտեն իր զայրությթն արտահայտել է ուշ    ԶԼՄ-ի  ուշադրության եւ այն մեղադրաքնների ֆոնին, որ նա  Մանիլայի բացառիկ տնտեսական գոտում չինական նավի կողմից ֆիլիպինյան ձկնորսական նավի խորտակման կապակցությամբ պաշտպանում է Չինաստանին:

Դուտերտեն կրկնել է Պեկինի դիրքորոշումն այն մասին, որ դա դժբախտ դեպք է եղել:

Որոշ քննադատներ, այդ թվում բարձրագույն դատավորը եւ նախկին ԱԳ նախարարը դա սահմանադրության խախտում կամ հարմար առիթ են համարել նախագահի իմպիչմենտի համար:

«Իմպիչմե՞նտ: Ես ձեզ բոլորիդ բանտ կնստեցնեմ: Փորձեք անել դա, շան որդիներ: Ես ձեզ կոչ եմ անում անել դա եւ դուք կզգաք իմ ձեռքի ծանրությունը», - ասել է Դուտերտեն:

Դրանից հետո նախագահի մամուլի քարտուղար Սալվադոր Պանելոն փորձել է մեղմել Դուտերտեի հայտարարությունը՝ հայտարարելով, որ նախագահը պարզապես բարկացած էր:

«Նա չի կարողանում հասկանալ, թե ինչու են մարդիկ դեմ իր քաղաքականությանը», - լրագրողներին ասել է Պանելոն: