Օսակայում G20-ի գագաթաժողովում պետությունների ղեկավարներին հյուրասիրել են Hyatt Regency հյուրանոցի շեֆ-խոհարարների պատրաստած կերակուրներով, որոնց կերակրացանկը հրապարակվել է հանդիպման կազմակերպիչների կողմից։ Որպես նախուտեստ հյուրերին առաջարկել են տերին ծովային պերկեսից, բանջարեղենի խյուս, ուտելի ծաղիկներ, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Հիմնական կերակրատեսակը հավի բալանտինն է (ռուլետի տարատեսակ), ռիզոտոն, շիսոյի տերեւները, դդմիկի ծաղիկներից պատրաստված թոֆուն, նաստուրցիայի ծաղիկները։

Որպես աղանդեր հյուրերին առաջարկել են մրգային պաղպաղակ եւ բանանի կարկանդակ։

Ըմպելիքներից գագաթաժողովի մասնակիցները կարող էին համտեսել ճապոնական շամպայն, մուսկատ, նարնջի հյութ եւ ճապոնական հանքային ջուր։

Հեղինակները նշում են, որ սա հիմնական ճաշացանկն է։ Ցանկության դեպքում կարելի է պատվիրել բուսակերային եւ ձկնային ուտելիքներ։

Բացի այդ, ցանկացողները կարող են ճաշակել ուտելիքներ բուֆետում, որը գտնվում է կենտրոնի սրահում, հյուրերին առաջարկում են տակոյակի, օկոնոմիյակի, կուսի-կացու, սուամեսի, ուդոն, ինչպես նաեւ ավանդական ճապոնական ալկոհոլային ըմպելիք՝ սակե, սալորի գինի, գարեջուր, վիսկի եւ քաղցր կարտոֆիլի ըմպելիք սետյու։