Դալայ-լաման Թրամփին մեղադրել է «բարոյական սկզբունքների» բացակայության մեջ:
«Մի օր նա մի բան է ասում, մյուս օրը՝ մեկ այլ բան», - BBC-ին տված հարցազրույցում այս մասին ասել է 83-ամյա բուդդայական վանականը:
«Բայց ես կարծում եմ, որ այս դեպքում խոսքը բարոյական սկզբունքների բացակայության մասին է:
«Երբ նա նախագահ դարձավ, հայտարարեց՝ «Ամերիկան նախեւառաջ: Դա սխալ է: Ամերիկան պետք է համաշխարհային պատասխանատվություն ստանձնի», -ասել է Դալայ-լաման՝ հավելելով, որ Թրամփի զգացմունքները նույնպես շատ բարդ են:
Նոբելյան մրցանակի դափնեկիրը նաեւ նշել է, որ եթե իր հաջորդողը կին լինի, ապա նա պետք է գրավիչ լինի:
«Եթե Դալայ-լամա դառնա կին, ապա նա պետք է ավելի գրավիչ լինի», - ասել է նա:





























