Ֆրանսիան սատարում է Կիպրոսին, որը ձգտում է ստիպել Անկարային դադարեցնել իր ափերի մոտ գազի անօրինական հորատումը: Այդ մասին հայտարարել է արտաքին գործերի եւ պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Քամբոնը: Նա նշել է, որ Ֆրանսիան եւ Եվրոպական Միությունը դատապարտում են Թուրքիայի գործողությունները, հաղորդում է AP-ը:
Քամբոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կպաշտպանի Կիպրոսում Total ընկերության կողմից գազի արտոնագրված փնտրտուքը
Թուրքական նավը կատարում է հորատման աշխատանքներ Կիպրոսի արեւմուտքում գտնվող բացառիկ տնտեսական գոտում: Երկրորդ թուրքական նավը մտադիր է հորատում անցկացնել Կիպրոսի արեւելյան ափերի տարածքում:
Կիպրոսը մեղադրում է Թուրքիային միջազգային իրավունքը եւ իր սուվերեն իրավունքները խախտելու մեջ:





























