Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու է Վլադիմիր Պուտինը G20-ի երկրների ղեկավարների պատվին տրված ընթրիքին եկել թերմոսով։
«Դա կապված է այն բանի հետ, որ նա մշտապես թեյ է խմում այդ թերմոսից»,- ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է նա։ Ընթրիքի կադրերից երեւում է, որ նախագահը խմում է սպիտակ թերմոբաժակից։
Պետության ղեկավարը տարբեր միջոցառումներին մասնակցելիս հաճախ օգտագործում է հատուկ գավաթ, որը պահպանում է ջերմությունը։
Օսակայի ընթրիքի ժամանակ նախագահը նույնպես թերմոսով է, եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կենացից հետո դրանով չխկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գավաթին։ Դատելով արտաքին տեսքից՝ Թրամփի բաժակի մեջ կոլա է։ ԶԼՄ-ները բազմիցս տեղեկացրել են կոլայի հանդեպ Թրամփի թուլության մասին եւ հաստատել, որ նրա սեղանին Օվալաձեւ աշխատասենյակում կա հատուկ կոճակ ՝ կանչելու համար մատուցողին այդ ըմպելիքով։ Ինքը՝ ԱՄՆ նախագահը, չի հերքել, որ սիրում է կոլա եւ համբուրգերներ, բայց ասել է, որ հիմնականում ճիշտ է սնվում։





























